12 Նոյ
2026
1° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչո՞ւ է Գերասիմ Վարդանյանը հրաժարվել Արտաշատի ավագանու անդամի մանդատից

Ինչո՞ւ է Գերասիմ Վարդանյանը հրաժարվել Արտաշատի ավագանու անդամի մանդատից

Չեմ վերցնելու Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու անդամի մանդատը․ Facebook-ի իր էջում գրել է Արտաշատ համայնքի ՀՅԴ-ի համայնքապետի թեկնածու Գերասիմ Վարդանյանը։

«Միևնույն ժամանակ հայտնում եմ, որ իմ՝ ավագանու կազմում չլինելը առաջիկա քաղաքական պրոցեսներին իմ ավելի արդյունավետ ներգրավվածության ու մասնակցության մարտավարական նպատակ ունի։

Տեղեկացնում եմ նաև, որ որպես Արտաշատ համայնքում գործող գլխավոր ընդդիմադիր ուժ՝ ՀՅԴ ավագանու խմբակցությունը ներկայացված է լինելու Արտաշատ խոշորացված համայնքի ավագանում՝ շարունակելով իր ընդդիմադիր պայքարը և ակտիվ մասնակցություն ունենալով ավագանու աշխատանքներին»,- նշել է նա։

Վարդանյանի գրառումից կարելի է ենթադրել, որ ՀՅԴ համամասնական ցուցակի մյուս անդամները մանդատները վայր չեն դնելու։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ