
Թրամփը չի առարկում Իրանի հետ երկխոսությունը վերսկսելու Վենսի փորձերին
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը դիտարկում է Իրանի անվտանգության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյայի հետ դեմ առ դեմ բանակցություններ անցկացնելու հնարավորությունը՝ նպատակ ունենալով վերջ դնել պատերազմին։ Որպես Իրանի հետ բանակցությունների գլխավոր բանագնաց հանդես եկող Վենսի այս քայլը պայմանավորված է նաև Հանրապետական կուսակցության համար պատերազմի առաջացրած բեռը թեթևացնելու ձգտմամբ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկում Վենսի՝ հակամարտության կարգավորման շուրջ Թեհրանի հետ ուղիղ բանակցությունները վերսկսելու ձգտման դեմ․ գրում է The Wall Street Journal-ը՝ աղբյուրներին հղումով։
Թերթի տվյալներով՝ հոկտեմբերին Վենսը նամակ է ուղարկել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիին՝ առաջարկելով հանդիպում։
Չնայած հանդիպման վերաբերյալ համաձայնություն դեռևս ձեռք չի բերվել, միջնորդների միջոցով քննարկումները շարունակվում են։ Քաթարի մայրաքաղաք Դոհան դիտարկվում է որպես բանակցությունների հաջորդ փուլի վայր։
Այնուամենայնիվ, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Վենսի և Ռեզայիի միջև հանդիպում նախատեսված չէ, և որ այդ տեղեկություններն անհիմն են։


