
Ադրբեջանը կոչ է արել ՄԱԿ-ին ավելի ակտիվ դեր խաղալ անհետ կորած անձանց որոնման հարցում
ՄԱԿ-ը և այլ համապատասխան միջազգային կազմակերպություններ, իրենց մանդատների շրջանակում, պետք է ավելի ակտիվ դեր խաղան անհետ կորած անձանց որոնման, նրանց մասին տեղեկատվության փոխանակմանը նպաստելու, դատաբժշկական փորձաքննության ընթացքի և տուժած ընտանիքներին աջակցության ընդլայնման գործում․ հայտարարել է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության առաջին քարտուղար Շահրիյար Հաջիևը։
Նրա խոսքով՝ անհետ կորած անձանց հարցը զինված հակամարտությունների ամենալուրջ մտահոգություններից է և պետք է դիտարկել որպես համաշխարհային մարտահրավեր, որն ազդում է աշխարհի տարբեր տարածաշրջաններում մարդկային կյանքերի վրա։


