
Քոչարյանի ու նրա որդու կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվեցին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննություններն այսօր հետաձգվեցին։
Նիստերը հետաձգվեցին դատարանի ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ․ հայտնում է ABC Media-ի թղթակիցը Հակակոռուպցիոն դատարանից։
2026 թվականի օգոստոսին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) և իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվեցին ու կալանավորվեցին։
Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար։ Սեդրակ Քոչարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն օժանդակելու համար: Նրանք հերքում են մեղադրանքները և նշում, որ սա քաղաքական հետապնդում է։


