29 Նոյ
2026
5° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նեթանյահուն իր մրցակցին առաջարկել է հերթով զբաղեցնել երկրի վարչապետի պաշտոնը

Նեթանյահուն իր մրցակցին առաջարկել է հերթով զբաղեցնել երկրի վարչապետի պաշտոնը

Բենիամին Նեթանյահուն խորհրդարանական ընտրություններում իր գլխավոր մրցակցին՝ «Յաշար» («Ուղիղ») կուսակցության առաջնորդ Գադի Այզենկոտին առաջարկել է հերթով զբաղեցնել երկրի վարչապետի պաշտոնը։

Նեթանյահուն նշել է, որ ընտրությունների արդյունքներով ինքը պետք է գլխավորեր կառավարությունը կամ լիներ առաջինը ռոտացիայի հարցում։ Սակայն, հաշվի առնելով «գոյաբանական սպառնալիքի ամբողջ լրջությունը», նա հետաձգում է այդ պահանջը և համաձայնում, որ ազգային միասնության կառավարությունում վարչապետի պաշտոնն առաջինը զբաղեցնի Այզենկոտը։

Սակայն, Նեթանյահուն և Այզենկոտը համաձայնության չեն եկել։ Իսրայելական 13-րդ ալիքի՝ Այզենկոտին մոտ աղբյուրների տվյալներով՝ հանդիպումն արդյունք չի տվել ազգային միասնության կառավարության ձևավորման հարցում։

Նոյեմբերի 8-ին՝ ընտրություններից 12 օր անց, Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը կառավարության ձևավորումը հանձնարարել էր Այզենկոտին։ Դրա համար նրան տրվել է 28 օր՝ ևս երկու շաբաթով երկարաձգելու հնարավորությամբ։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ