20 Հոկ
2026
22° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փարիզը շուտով դառնալու է մահմեդական քաղաք․ Թրամփ

Փարիզը շուտով դառնալու է մահմեդական քաղաք․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է Եվրոպայում ծավալվող մասշտաբային անկարգություններին։ Մեկնաբանելով Ֆրանսիայում, Իտալիայում և եվրոպական այլ երկրներում տիրող իրավիճակը՝ Թրամփը հայտարարել է, որ անվերահսկելի զանգվածային ներգաղթը Եվրոպայում հասել է կրիտիկական կետի։

«Սա մի կաթսա է, որն ուր որ է կպայթի։ Եթե Եվրոպան չփակի իր սահմանները և չիրականացնի արտաքսումներ, նրան վերջ կգա»,- ասել է նա։

Թրամփը հատուկ անդրադարձել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ նշելով, որ դեռ տարիներ առաջ է նրան զգուշացրել սահմանները փակելու անհրաժեշտության մասին։

«Ես Էմանուելին դեռ շատ վաղուց էի ասում, որ նա մեծ սխալ է թույլ տալիս։ Ասում էի՝ թույլ եք տալիս, որ ամբողջ աշխարհը լցվի ձեր երկիր։ Այս ընթացքով Փարիզը շուտով դառնալու է մահմեդական քաղաք»,- մանրամասնել է ԱՄՆ առաջնորդը։

Թրամփի կարծիքով՝ Ֆրանսիան այժմ «այրվում է»՝ անվերահսկելի միգրացիոն քաղաքականության պատճառով։

 

 

 

 

 

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ