20 Հոկ
2026
23° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հանրային տրանսպորտում կնոջ հետ անհարգալից վարված տղամարդը հայտնաբերվել է ու ձերբակալվել․ ՆԳՆ

Հանրային տրանսպորտում կնոջ հետ անհարգալից վարված տղամարդը հայտնաբերվել է ու ձերբակալվել․ ՆԳՆ

Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հայտնում եմ, որ ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների միջոցառումների արդյունքում տեսանյութում երևացող տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին. հայտնում է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

«Հիշեցնեմ, որ երեկ ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում առերևույթ հանցագործության փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել էին նախաքննական մարմին»,- նշել է Սարգսյանը:

Նշենք, որ երեկ լրատվականները տեսանյութ էին տարածել, որտեղ տղամարդը հանրային տրանսպորտում, ըստ երևույթին, իր կնոջ հետ խոսում և վարվում էր անհարգալից։ Տեսանյութից հետո համացանցում կարծիքներ էին հնչել, որ տղամարդը կնոջը բռնության է ենթարկում։ Սոցցանցերի օգտատերերը միջադեպի առնչությամբ հրավիրել էին պատկան մարմինների՝ իրավապահների և ՀՀ աշխատանքի ու բարեկեցության նախարարության աշխատակիցների ուշադրությունը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ