20 Հոկ
2026
20° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ տրվել են կարգադրագրեր

Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ տրվել են կարգադրագրեր

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել «ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐԱՄ ԳԵՎՈՐԳԻ» Ա/Ձ-ին (հասցե՝ ք․ Երևան, Արշակունյաց 15, 50 տաղավար) և «ՄԱՐԻՆԵ ՄԵՋԼՈՒՄՅԱՆ ՏԻԳՐԱՆԻ» Ա/Ձ-ին  (հասցե՝ ք․ Երևան, Բագրատունյաց 7/8)  պատկանող առևտրի կետերում. հայտնում են տեսչական մարմնից։

«Իրականացված նմուշառման և լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ տնտեսվարողների կողմից իրացվող՝ նկարում պատկերված երեք պլաստմասե խաղալիքների բաղադրության մեջ առկա են երեխաների առողջության համար վտանգավոր նյութեր։

Տեսչական մարմնի ղեկավարը տվել է համապատասխան հանձնարարականներ՝

  • արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակի իրացման կասեցման,
  • արտադրանքի հետկանչման,
  • և արտադրանքի ոչնչացման վերաբերյալ։

Տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, որոնք ձեռք են բերել վերոնշյալ խաղալիքները, կապ հաստատել Տեսչական մարմնի հետ և վերադարձնել դրանք՝ երեխաների առողջությանը հնարավոր վնաս պատճառելու ռիսկից խուսափելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ