ՀՀ-ն գնում է դեպի ԵՄ-ի հետ ավելի խորը գործընկերություն․ Եվրահանձնաժողով
Եվրամիության հետ մերձեցման գործընթացը թափ է հավաքում, սակայն Հայաստանը դեռ պաշտոնական հայտ չի ներկայացրել անդամակցության համար, Известия–ին հայտնել են Եվրահանձնաժողովից։
«Հայաստանում ընթացող քննարկումները ցույց են տալիս Եվրամիության գրավչությունն ու նրա արժեքները։ ԵՄ–Հայաստան հարաբերությունները երբեք այնքան սերտ չեն եղել, որքան հիմա։ Վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկը և Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից 10 միլիոն եվրոյի աջակցությունը ցույց տվեցին դա»,- նշվել է հայտարարության մեջ:
Բրյուսելը խոստացել է նաև հայ գործընկերների հետ քննարկել եվրաինտեգրման մասին օրենքի նախագիծը։ Թեև ԵՄ–ին անդամակցության հարցն իրավական առումով դեռ օրակարգում չէ, Հայաստանն արդեն գնում է դեպի Միության հետ ավելի խորը գործընկերություն։