20 Հոկ
2026
16° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ն գնում է դեպի ԵՄ-ի հետ ավելի խորը գործընկերություն․ Եվրահանձնաժողով

ՀՀ-ն գնում է դեպի ԵՄ-ի հետ ավելի խորը գործընկերություն․ Եվրահանձնաժողով

Եվրամիության հետ մերձեցման գործընթացը թափ է հավաքում, սակայն Հայաստանը դեռ պաշտոնական հայտ չի ներկայացրել անդամակցության համար, Известия-ին հայտնել են Եվրահանձնաժողովից։

«Հայաստանում ընթացող քննարկումները ցույց են տալիս Եվրամիության գրավչությունն ու նրա արժեքները։ ԵՄ-Հայաստան հարաբերությունները երբեք այնքան սերտ չեն եղել, որքան հիմա։ Վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկը և Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից 10 միլիոն եվրոյի աջակցությունը ցույց տվեցին դա»,- նշվել է հայտարարության մեջ:

Բրյուսելը խոստացել է նաև հայ գործընկերների հետ քննարկել եվրաինտեգրման մասին օրենքի նախագիծը։ Թեև ԵՄ-ին անդամակցության հարցն իրավական առումով դեռ օրակարգում չէ, Հայաստանն արդեն գնում է դեպի Միության հետ ավելի խորը գործընկերություն։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ