
Հսկայական առաջընթաց կա․ Թրամփը՝ ռուս-ուկրաինական բանակցությունների մասին
Միացյալ Նահանգները հսկայական առաջընթաց է գրանցել Ուկրաինայում հակամարտությունը կարգավորման հարցում ուղղությամբ աշխատելու գործում. Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Հաղորդավարը Թրամփից հետաքրքրվել է, թե ինչպես է նա նախատեսում երկու կողմերին բանակցությունների սեղանի շուրջ բերել։
«Կարծում եմ, որ դա տեղի կունենա, մենք հսկայական առաջընթաց ենք գրանցել: Մենք ռուսների հետ գործ ունենք։ Մենք գործ ունենք և՛ ռուսների, և՛ ուկրաինացիների հետ։ Կարծում եմ՝ ինչ–որ բան կստացվի»,-ասել է Թրամփը։