
Քաջարանի քաղաքապետը չի դանակահարվել
Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին դանակահարելու մասին տեղեկությունները կեղծ են․ ABC media–ին հայտնեցին ՆԳՆ–ից։
«Լուրերը սուտ են, կեղծ են։ Մենք նման ահազանգ չենք էլ ստացել»,-ասաց ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
Նշենք, որ տեղեկությունների համաձայն՝ քաղաքապետ Մանվել Փարամազյանին դանակահարել են ԶՊՄԿ աշխատակիցները՝ գործադուլի ժամանակ, երբ նա գնացել է աշխատակիցների հետ զրույցելու։
Մանվել Փարամազյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։