23 Նոյ
2026
4° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քաջարանի քաղաքապետը չի դանակահարվել

Քաջարանի քաղաքապետը չի դանակահարվել

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին դանակահարելու մասին տեղեկությունները կեղծ են․ ABC media-ին հայտնեցին ՆԳՆ-ից։

«Լուրերը սուտ են, կեղծ են։ Մենք նման ահազանգ չենք էլ ստացել»,-ասաց  ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Նշենք, որ տեղեկությունների համաձայն՝ քաղաքապետ Մանվել Փարամազյանին դանակահարել են ԶՊՄԿ աշխատակիցները՝ գործադուլի ժամանակ, երբ նա գնացել է աշխատակիցների հետ զրույցելու։

Մանվել Փարամազյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ