
Թրամփ-Նեթանյահու գործարքը լուրջ սպառնալիք է աշխարհում խաղաղության համար. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խաղաղության համար լուրջ սպառնալիք է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի համաձայնությունը և համաշխարհային քաղաքական տարբեր հարցերի վերաբերյալ Թրամփի որոշումները. այս մասին նա ասել է ինդոնեզական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
Նա համեմատել է Թրամփի նախորդ նախագահության ժամանակ արված քայլերն ու ներկայիս որոշումները և նշել, որ դրանք բացասաբար կազդեն գործընթացների վրա։
«Ոչ ոք չի կարող Գազան խլել պաղեստինցիներից և Գազայի ժողովրդից։ Նման հանդգնությունը բացահայտ սպառնալիք է երկրի վրա խաղաղության համար»,- ընդգծել է Էրդողանը։