15 Ապր
2025
9.2° c ԵՐԵՎԱՆ
2.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կրեմլը խնդրել է բացատրել Ուկրաինա ամերիկյան զորք ուղարկելու մասին Վենսի խոսքերը

Կրեմլը խնդրել է բացատրել Ուկրաինա ամերիկյան զորք ուղարկելու մասին Վենսի խոսքերը

Ռուսաստանն ակնկալում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի խոսքերի պարզաբանումն ստանալ, ըստ որի՝ Վաշինգտոնը չի բացառում ամերիկյան զորք ուղարկել Ուկրաինա, եթե բանակցությունները ձախողվեն, լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Սրանք դիրքորոշման նոր տարրեր են, որոնք նախկինում չեն հնչել, ուստի, իհարկե, ակնկալում ենք լրացուցիչ պարզաբանումներ ստանալ»,- ասել է Պեսկովը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Ուկրաինա զորք ուղարկելով և նոր պատժամիջոցներով էր սպառնացել Ռուսաստանին՝ բանակցությունների անհաջողության պարագայում։

Ռազմագերիներ