
Լարվածությունը Կովկասում բարձր է, այն շուտով կարող է դառնալ ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունների նոր կիզակետը․ VT Foreign Policy
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների վերջին հայտարարությունները մեծացնում են այն ընկալումը, որ տարածաշրջանը գտնվում է նոր հակամարտության շեմին։ Այդ հայտարարությունների հիմքում ընկած ենթատեքստը կարող է հուշել, որ Ադրբեջանն հարձակում է նախապատրաստում՝ փնտրելով ռազմական գործողությունների արդարացում․ գրել է VT Foreign Policy-ին:
Թուրքիայի գլխավոր շտաբի պաշտոնաթող սպա Ահմեդ Օզգյուրը, ով աշխատել է Ադրբեջանում թուրքական ռազմական կոնտինգենտի հետ մինչև 2024 թվականը, պարբերականի հետ զրույցում նշել է, որ Էրդողանը և Ալիևը կենտրոնացած են ավելի լայն աշխարհաքաղաքական օրակարգի վրա, որը ներառում է «Զանգեզուրի միջանցքը»։
Բաքվի կողմից խրախուսվող այս նախագիծը նպատակ ունի ստեղծել 40 կմ երկարությամբ տրանսպորտային միջանցք Հայաստանի հարավում գտնվող Սյունիքի մարզով: Հայաստանը վճռականորեն դեմ է դրան՝ պնդելով, որ նման միջանցքի ստեղծումը կխախտի Լեռնային Ղարաբաղի պատերազմի հրադադարի համաձայնագիրը և կվնասի երկրի ինքնիշխանությունը։ Բաքվի և Անկարայի ծրագրերի մասին Օզգյուրի վերլուծությունը տագնապալի է. նա կարծում է, որ ցանկացած պահի ռազմական հարձակման հավանականություն կա, հատկապես Ադրբեջանի համար ուժեղ սիմվոլիկ ամսաթվերին, ինչպիսիք են փետրվարի 26-ը կամ մարտի 31-ը, որոնք հիշատակում են Բաքվում որպես «ադրբեջանցիների ցեղասպանություն»: Ադրբեջանը մեծ ներդրումներ է կատարել իր ռազմական կարողությունների մեջ, իսկ Թուրքիան տրամադրում է տեխնիկական աջակցություն և ուսուցում: Երկու երկրների ռազմական ուժերի համագործակցությունը վերջին տարիներին ակտիվացել է, և ըստ Օզգյուրի, հիմնական շեշտը դրված է «Զանգեզուրի միջանցքի» վրա, որտեղ ցանկացած պահի կարող են իրականացվել ռազմական գործողություններ։ Թուրք գեներալ Բախտիյար Էրսայը, որը համարվում է այս գործընթացի առանցքային դեմքը, գլխավորում է ջանքերը՝ ստեղծելու այնպիսի կառույց, որը կարող է արագ հարձակում իրականացնել, ներառյալ հետախուզական անօդաչու թռչող սարքերը համակարգելու և Հայաստանի ռազմական տեղաշարժերը վերահսկելու համար:
Ավելին՝ հայկական սահմանին գտնվող Թուրքիայի Իգդիր նահանգում ադրբեջանցի մասնագետների ներկայությունը Բաքվի մտադրությունների վերաբերյալ լրացուցիչ կասկածներ է հարուցում։ Այս մասնագետները կենտրոնացած են եղել այնպիսի խնդիրների վրա, ինչպիսիք են հետախուզումը, հետախուզության հավաքումը և Հայաստանի ռազմական ուսումնական կենտրոնների մոնիթորինգը` շեշտը դնելով Ֆրանսիայի կողմից մատակարարվող զենքի վրա: Պոտենցիալ առճակատման նախապատրաստման մաս է կազմում նաև բարձր տեխնոլոգիական ռադիոտեղորոշիչ համակարգերի տեղադրումը, ինչպիսին է խորհրդային P-18 «Թերեկ» ռադիոտեղորոշիչը Հայաստանի սահմանի մոտ։ Թեև պոտենցիալ հակամարտության նախապատրաստման մթնոլորտն աճում է, սակայն հնարավոր է նաև, որ Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը մասամբ ներքաղաքական ռազմավարություն է: Ալիևը կարող է օգտագործել ռազմատենչ դիսկուրսը որպես իր ժողովրդականությունը պահպանելու և իր ռեժիմն ամրապնդելու միջոց, քանի որ Հայաստանի հետ աճող լարվածությունը թույլ է տալիս իրեն դիրքավորել որպես ազգային անվտանգության պաշտպան: Անկախ նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, անհերքելի է, որ լարվածությունը Կովկասում շարունակում է բարձր մնալ, և տարածաշրջանը շուտով կարող է դառնալ ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունների նոր կիզակետը, քանի որ Ֆրանսիան և Թուրքիան՝ երկուսն էլ Ատլանտյան դաշինքի անդամներ, Հայաստանի և Ադրբեջանի ամենամեծ աջակիցներն ու ֆինանսավորողներն են։