01 Մայ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տաքսու վարորդը 25 տարեկան է եղել, գերազանցել է արագությունը, հայտնվել՝ հանդիպակաց գոտում․ ի՞նչ է պատմում վթարից մահացած բժիշկների գործընկերը

Տաքսու վարորդը 25 տարեկան է եղել, գերազանցել է արագությունը, հայտնվել՝ հանդիպակաց գոտում․ ի՞նչ է պատմում վթարից մահացած բժիշկների գործընկերը

Հոկտեմբերի 24-ին ավտովթարից մահացած երկու բժիշկների գործընկեր Արայիկ Ղարիբյանը, որն աշխատում է այն նույն  կենտրոնում՝ «ԱրթՄեդ» ԲԿ-ում, ինչ մահացած Աշոտ Քոսյանն ու Կարինե Սաղաթելյանը, Facebook-ի իր էջում անդրադարձել է ողբերգական դեպքին։

Բժիշկները, հիշեցնենք, Գյումրի էին գնում սեմինարի՝ տաքսիով, բայց այդպես էլ տեղ չեն հասել։

«Տաքսու հարգելի՛ ընկերություններ։ Արդեն 4 օր է՝ սգում ենք մեր շատ սիրելի ընկերների, լավագույն բժիշկների, ընտանիքի լավագույն ծնողների կորուստը: Պարզվում է՝ մեր կյանքը, երբ վստահում ենք տաքսիներին, պետք է նախօրոք կտակ գրենք: «Հոնդա» մակնիշի տաքսին, արագության գերազանցումով, կտրել-անցել է Երևան-Սևան մայրուղու մոտ 1.5 մ լայնությամբ գազոն տարածքը և հայտնվել դեպի Երևան գնացող հատվածում: Եթե կեսգիշերին լիներ,  կմտածեինք՝ վարորդը քնել է, իսկ օրը ցերեկո՞վ ինչ մտածենք․․․

Չեմ ուզում ժամանակից ու քննությունից առաջ անցնել և եզրակացություններ անել, բայց վստահ եմ՝ այս ամենը չէր լինի, եթե ամեն առավոտ վարորդները բժշկական ստուգում անցնեն։ Մեքենաները ևս ստուգեն մասնագետները: Իսկ մենք ի՞նչ ենք տեսնում: Փնթի հագնված վարորդներ, թափոնի ենթակա մեքենաներ, բազմաթիվ խախտում արած վարորդներ: Բարձիթողի այս վիճակի պատճառով է, որ, չգիտես ինչպես, 25 տարեկան վարորդը հայտնվեց երթևեկության հանդիպակաց գոտում և դարձավ երկու հրաշք մարդկանց մահվան պատճառ: Հսկե՛ք ձեր վարորդներին և գործի դուրս գալուց ստուգե՛ք նրանց առողջական վիճակը։ Ստուգե՛ք ձեր մեքենաները, հաշվառեք ձեր վարորդների կատարած բոլոր խախտումները, վերլուծե՛ք պատճառները, ազատե՛ք աշխատանքից վատ վարորդներին, որպեսզի նման դժբախտ պատահարներ չլինեն»,- գրում է բժիշկը:

ABC Media-ն տեղեկացավ, որ Արայիկ Ղարիբյանը «ԱրթՄեդ» ԲԿ-ի փոխտնօրենն է և ԼՈՌ ծառայության ղեկավարը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026