
Կիևն օտարերկրացիներին կարող է օգտագործել որպես «կենդանի վահան»․ ՌԴ ԱԳՆ-ն կրկին զգուշացնում է
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է գտարածել՝ վ օտարերկրյա քաղաքացիներին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին կրկին հորդորելով զերծ մնալ Ուկրաինա այցելելուց:
ՌԴ իվանագիտական գերատեսչությունը նշել է, որ ռազմական գործողությունների ակտիվ փուլի պայմաններում խիստ ռիսկային է Ուկրաինայի տարածքում օտարերկրացիների գտնվելը։
ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ ռազմական օբյեկտներին, տրանսպորտային ու էներգետիկ ենթակառուցվածքներին հասցվող հարվածների ֆոնին օտարերկրացիները կարող են հայտնվել վտանգավոր գոտիներում: Մոսկվան նաև զգուշացրել է, որ պաշտոնական Կիևն օտարերկրյա քաղաքացիներին կարող է օգտագործել քաղաքական կամ ռազմական սեփական նպատակների համար, այդ թվում՝ օգտագործելով որպես «կենդանի վահան»:


