
Կյանքին սպառնացող վտանգ չկա․ Ավանեսյանը Շաքիի միջադեպից տուժած կնոջ վիճակի մասին մանրամասներ է հայտնել
Երեկվա դեպքից տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է, ստանում է անհրաժեշտ և վիճակին համարժեք բուժօգնություն. կյանքին սպառնացող վտանգ չունենք․ Facebook-ի իր էջում գրել է առողջապահության նախարարը։
«Երեխաների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Ստացել են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն:
Հորդորս է հարգել բուժառուի և նրա ընտանիքի անձնական սահմանները, չխախտել նրանց անձնական տարածքը:
Հավատացա՛ծ եղեք, որ բժշկական անձնակազմն արել և անում է առավելագույնը»,- նշել է Անահիտ Ավանեսյանը։


