03 Հոկ
2026
12° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքուն նորից խոսել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու մասին

Բաքուն նորից խոսել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու մասին

Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության գործընթացի «անվերադարձությունն» ապահովելու համար անհրաժեշտ է վերացնել խաղաղության համաձայնագրի դրույթների և Հայաստանի Մայր օրենքի՝ Սահամանդրության, միջև առկա անհամապատասխանությունը․ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանցի պաշտոնյան պնդել է, թե Հայաստանի Սահմանադրության մեջ դեռևս պահպանվում են տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ (նկատի ունենալով Սահմանադրության մեջ հղումը Անկախության հռչակագրին- խմբգ․), ինչը, ըստ նրա, իրավական խոչընդոտ է վերջնական համաձայնագիրը կնքելու ճանապարհին:

Ամիրբեկովի խոսքով՝ առանց Սահմանադրության փոփոխության՝ խաղաղության ցանկացած պայմանագիր ապագայում կարող է վիճարկել Հայաստանի Սահմանադրական դատարանը կամ հաջորդ ՀՀ հաջորդ իշխանությունը։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ