03 Հոկ
2026
13° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բժիշկները պայքարում են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ ոտքը փրկելու համար․ «Փաստինֆո»

Բժիշկները պայքարում են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ ոտքը փրկելու համար․ «Փաստինֆո»

Բժիշկները պայքարում են ադրբեջանցի զինծառայողից երեք երեխաներին պաշտպանելիս վիրավորում ստացած Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար․ գրում է «Փաստինֆո»-ն։

Լրատվամիջոցն ազգականներից տեղեկացել է, որ այսօր՝ հոկտեմբերի 3-ին, վիրահատության ընթացքում կնոջ ազդրից մի քանի «բուռ» բեկոր է հեռացվել, ավելին, «մահացած» անոթ կա և կասկածի տակ է՝ առհասարակ հետագայում նրա քայլելու հնարավորությունը։

«Կա խնդիր նաև ծնկի շրջանում, բայց բեկորային վնասվածքը և անոթի վիճակը շատ ավելի վտանգավոր է։ Բժիշկները փորձում են պայքարել՝ փրկելու նրա ոտքը և հետագայում նրա քայլելու հնարավորությունը։ Առաջիկայում ևս պարբերական բնույթ կրող վիրահատություններ են սպասվում։ Ձեռքի մատները կորցնելու մասին անգամ չի խոսվում։ Ազգականները նաև մտահոգված են, որ կնոջ վիճակով անգամ հետաքրքրվող չկա։ Ազգականները մտահոգված են՝ վիճակը լավ չէ։ Ի դեպ, այսօր առավոտյան ՀՀ առողջապահության նախարարությունից հրաժարվում էին տեղեկություն տրամադրել Անի Ավետիսյանի վիճակից։ Պնդում էին, թե երեկ նախարարի մակարդակով նշվել է, որ կայուն է, իսկ կայունությունը ենթադրում է, որ վիճակի փոփոխություն չկա, մինչդեռ, փաստորեն իրականությունն այլ է՝ կնոջ վիճակը շատ ավելի վատ է, քան փորձում են ներկայացնել»,- մանրամասնում է լրատվամիջոցը։

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ