25 Հոկ
2026
16° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
37 տարի գյուղատնտեսությամբ եմ զբաղվում, մեքենաս դրանով եմ գնել. Ստեփանավան համայնքի ՔՊ թեկնածու

37 տարի գյուղատնտեսությամբ եմ զբաղվում, մեքենաս դրանով եմ գնել. Ստեփանավան համայնքի ՔՊ թեկնածու

Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունում ՔՊ-ի թեկնածու Արայիկ Ներսիսյանը ընդդիմադիրների շրջանում ձերբակալությունների ֆոնին հետընտրական լարվածություն չի կանխատեսում, պնդում է նախկինում փորձ ունեցել է ընդդիմության հետ համերաշխ աշխատելու։

Իր թանկարժեք մեքենայի մասին լրագրողների հարցին ՔՊ թեկնածուն պատասխանում է, որ գյուղատնտեսությամբ զբաղվելու շնորհիվ է կարողացել մեքենան ձեռք բերել. «մեր ընտանիքի հիմնական բիզնեսը գյոիղատնտեսությունն է։ Որպեսզի ավելորդ հարց չտայք գույքերի հետ կապված, կասեմ, որ դրանց մեծ մասը գյուղատնտեսական հողեր են», - ասում է Ներսիսյանը, հավելելով դրանցից 10 միավորը խոտհարքեր են, որոնք առանց վարձի է տալիս մարդկանց։

Ընդդիմադիր գործիչների ձերբակալությունը հրաժարվեց մեկնաբանել. «Ինձ համար ցավ ա, որովհետև ինձ ծանոթ մարդիկ կան ձերբակալվածների մեջ, բայց կա անմեղության կանխավարկած և ես զերծ կմնամ ցանկացած հայտարարությունից», - ասաց Ներսիսյանը։

Նա հույս հայտնեց, որ 52% ձայներով ՔՊ-ն կհաղթի ընտրությունում, իսկ մյուս ուժերի հետ կոալիցիա կազմելու մասին հարցին պատասխանեց, որ այդ մասին անգամ չի մտածել։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ