
Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար
Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը, որը գտնվում է Կարս նահանգի Անի քաղաքի մոտակայքում․ այս մասին հայտնել է երկրի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլկադիր Ուրալօղլուն:
«Մենք ավարտել ենք Թուրքիա-Հայաստան սահմանին գտնվող պատմական Անիի կամրջի վերականգնման մրցութային գործընթացը»,- մեջբերում է Habertürk-ը նախարարի խոսքերը:
Հիշեցնենք, որ դեռևս հունիսին Դավիթ Խուդաթյանը Թուրքիայի տրանսպորտի նախարարի հետ քննարկել է Անիի պատմական կամրջի վերականգնման գործընթացը։


