03 Հոկ
2026
12° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Մաքուր նրբագեղություն Մխիթարյանից»․ հայ ֆոտբոլիստը՝ հաղթական գոլի հեղինակ

«Մաքուր նրբագեղություն Մխիթարյանից»․ հայ ֆոտբոլիստը՝ հաղթական գոլի հեղինակ

Միջազգային հանդիպումներով պայմանավորված դադարի ընթացքում Իտալիայի գործող չեմպիոն Միլանի «Ինտերը» ստուգողական հանդիպում անցկացրեց՝ մրցելով «Լումեցանեի» հետ: Միլանյան գրանդը վստահ հաղթանակ տոնեց 2-0 հաշվով. գրում է ArmSport-ը։

​««Ներաձուրիների» կազմում հանդիպման հաշիվը խաղակեսի սկզբում՝ 14-րդ րոպեին, բացեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը: Հանդիպումից հետո «Ինտերի» մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերի իր էջերում հրապարակել է Մխիթարյանի գոլի տեսանյութը և կատարել հետևյալ գրառումը. «Մաքուր նրբագեղություն Մխիթարյանից»։

​Միլանյան թիմի երկրորդ գոլի հեղինակ դարձավ Ռիչի Ագբոնիֆոն: Նա փոխարինման դուրս եկավ հանդիպման 50-րդ րոպեին և ընդամենը 12 րոպե անց՝ 62-րդ րոպեին, ձևակերպեց վերջնական հաշիվը»,- նշում է լրատվամիջոցը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ