
Բեկումնային պահ Ֆրանսիայի համար․ Մակրոնն արձագանքել է Փարիզի մոտ տեղի ունեցած ահաբեկչությանը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզի մերձակայքում տեղի ունեցած արյունալի հարձակումը համարում է բեկումնային պահ երկրի պատմության մեջ։
«Այն, ինչ տեղի ունեցավ այսօր, ազնվորեն ասած, բեկումնային է, քանի որ առաջին անգամ ենք բախվում մի ահաբեկչության, ինչի նպատակը մեր հայրենակիցներին ու երեխաներին սպանելն է՝ բացառապես նրանց ռասայական կամ կրոնական պատկանելության պատճառով»,- նշել է նախագահը։
Նշենք, որ երեկ՝ հոկտեմբերի 23-ին, Փարիզին մոտ երկու քաղաքում անհայտ տղամարդը Renault մեքենայից անկանոն կրակ է բացել անցորդների ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է աֆրիկյան ծագումով 26-ամյա մի երիտասարդ, ևս 5 քաղաքացի էլ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Տուժածների թվում է նաև 12-ամյա աղջիկ երեխա։


