24 Հոկ
2026
20° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ամասիայի դպրոցի սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է բորբոս, եղել՝ կեղտի կուտակման ռիսկ

Ամասիայի դպրոցի սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է բորբոս, եղել՝ կեղտի կուտակման ռիսկ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի՝ «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական հանրակրթական դպրոցներում վարչական վարույթ հարուցելու և զննում իրականացնելու մասին» որոշման համաձայն՝ «Ամասիայի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության՝ Շիրակի մարզ, գյուղ Ամասիա, 24-րդ փողոց, 1-ին փակուղի, շենք 3 հասցեում գործող հանրային սննդի օբյեկտում Տեսչական մարմնի իրականացրած ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են օրենսդրական պահանջները․ հայտնում են ՍԱՏՄ-ից։

«Հայտնաբերվել են մասնավորապես հետևյալ խախտումները․

  • սննդի կառույցի հատակը չի պահվել նորոգ վիճակում, հատակի մակերևույթների որոշ հատվածների սալիկներ կոտրված են եղել,
  • սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, առկա է եղել բորբոս, ինչը հնարավորություն չի տվել իրականացնել պատշաճ մաքրում և ախտահանում,
  • սննդի կառույցի առաստաղը եղել է ոչ նորոգ վիճակում, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը»,- ասված է հաղորդագրությունում:

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ