24 Հոկ
2026
20° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հորմուզի նեղուցում պայթել է նավթ տեղափոխող 2 սուպերտանկեր

Հորմուզի նեղուցում պայթել է նավթ տեղափոխող 2 սուպերտանկեր

Երկու սուպերտաներ, որոնք փորձել են ապօրինի անցնել Հորմուզի նեղուցի հարավային հատվածով, շարքից դուրս են եկել ծովային ականների վրա պայթելու հետևանքով։ Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տարածած հայտարարության մեջ․ գրում է ТАСС-ը։

«Օրինախախտ երկու սուպերտաներ, որ փորձել են անցնել Հորմուզի նեղուցի չհամաձայնեցված և հարավային երթուղով, բախվել են ծովային ականների, ինչից հետո դրանց վրա հրդեհ է բռնկվել, ու շարքից դուրս է եկել մեքենայական բաժանմունքը։ Դրանից հետո տանկերները տեղում կանգ են առել»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ նավերը տեղափոխում էին ավելի քան 4․5 միլիոն բարել հում նավթ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ