27 Փտր
2025
-1.7° c ԵՐԵՎԱՆ
-4.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ իշխանության համաձայնությամբ է տեղի ունենում այս «դատավարությունը», որը ծաղր է հայության համար․ Դոնի Ռոստովի հայ երիտասարդների հայտարարությունը

ՀՀ իշխանության համաձայնությամբ է տեղի ունենում այս «դատավարությունը», որը ծաղր է հայության համար․ Դոնի Ռոստովի հայ երիտասարդների հայտարարությունը

Դոնի Ռոստովի հայ երիտասարդների միությունը հայտարարություն է տարածել Բաքվում  հայ գերիների շինծու դատավարության մասին՝ հորդորելով ուշադրության կենտրոնում պահել տեղի ունեցող անարդարությունը։

«Ադրբեջան կոչվող խցում հերթական դատավարությունն է ընթանում 2023 թվականի աշնանից Բաքվում գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի դեմ։ Այս հաշվեհարդարը դժվար է դատավարություն անվանել՝ բառի սովորական իմաստով։ Ալիևն ու իր բանդան Ռուբենի օրինակով ցույց են տալիս, թե ինչ սցենար է սպասվում իրենց ձեռքն ընկած յուրաքանչյուր հայի։ Հայ, ում համար սեփական երկիրը ոտքի չի կանգնում, հայ, որին ստորաբար նետում են հրեշների որջը՝ առանց կոնֆլիկտների ու հարմարավետ գոյության պատրանք ստեղծելու համար։ Հայ, ով պոկված է իր մայր հողից։ Հայաստանի իշխանության վախկոտ և ստոր համաձայնությամբ, որը Արցախի խայտառակ հանձնումից հետո հրաժարվեց պաշտպանել իր քաղաքացիներին, վերադարձնել իր ռազմագերիներին և դիմակայել կեղծ մեղադրանքներին, այս «դատավարությունը» տեղի է ունենում հենց հիմա ողջ հայության վրա՝ ծաղր, խոշտանգումներ, մահապատիժ։ Բաքվի ոհմակը վաղուց արյան հոտ է առել և այժմ չի նահանջելու, մինչև չոչնչացնեն բոլորին։ Ոչ ոք տեր չի կանգնի հայ ժողովրդին, բացի հենց հայ ժողովրդից։ Պատվից ու արդարությունից հրաժարվելը մեզ դահիճ կդարձնի այս վայրի դատավարության մեջ։ Այսօր Ռուբեն Վարդանյանն է խցում, բայց վաղը նրա փոխարեն կարող է լինել մեզնից յուրաքանչյուրը։ Մենք պետք է համախմբվենք՝ կանգնեցնելու այս քաոսը։ Մենք պետք է արդարություն պահանջենք Ռուբեն Վարդանյանի և ագրեսիայի ու ատելության զոհ դարձած բոլոր հայերի համար»,– ասված է հայտարարության մեջ։