
Ֆուտբոլային հանդիպմանն ակցիա իրականացնողներից 9-ը խուլիգանության կասկածանքով ձերբակալվել են․ ՔԿ
Փյունիկ-Արարատ Արմենիա խաղի ժամանակ ակցիա իրականացրած երկրպագուներից 9-ին խուլիգանության կասկածանքով 72 ժամով ձերբակալել են ու տեղափոխել են ձերբակալվածների պահման վայր։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Կա 9 ձերբակալված անձ․ հայտնում են ՔԿ-ից։
Հիշեցնենք, որ Փյունիկ-Արարատ Արմենիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ Red Eagles ֆան ակումբի և ՖԱՖ-ի երկրպագուները ակցիա են իրականացրել։
Երկրպագուները ներխուժել են խաղադաշտ, պահանջել են Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։ Ոստիկաններն են միջամտել, երկրպագուների ու նրանց միջև բախում է տեղի ունեցել, կան բերման ենթարկվածներ։ Հայաստանի բարձրագույն լիգայում կայացած ևս մի քանի խաղի ժամանակ երկրպագուներն ակցիա են իրականացրել՝ նույն պահանջով Գանձասար-Արարատ ֆուտբոլային խաղն ակցիայի հետևանքով հետաձգվել էր։