16 Մար
2025
14.3° c ԵՐԵՎԱՆ
7.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԴՕԿ-ը չի մասնակցի Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին

ԴՕԿ-ը չի մասնակցի Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին

ԴՕԿ կուսակցության խորհուրդը հայտարարություն է տարածել անդրադառնալով Գյումրու  ավագանու ընտրություններին։ Կուսակցության հայտարարությունը ստորև․

«2025 թ. փետրվարից իրականացվում են տոտալ-քաղաքական հետապնդումներ՝ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ։ Այս պահին վտանգված է նրա կյանքը, և մեր համար նրա անվտանգությունը առաջնահերթ նշանակություն ունի։

Հաշվի առնելով առկա իրադարձությունները՝ ԴՕԿ կուսակցության խորհուրդը որոշեց առաջնահերթություն տալ Վարդան Ղուկասյանի կյանքի և ազատության անհրաժեշտությանը՝ չմասնակցելով Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին»։

Ռազմագերիներ