29 Ապր
2026
14° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրանսիայի խորհրդարանը անվստահություն է հայտնել Կառավարությանը

Ֆրանսիայի խորհրդարանը անվստահություն է հայտնել Կառավարությանը

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունը քվեարկել է Կառավարությանը վստահություն հայտնելու դեմ. հայտնում է Franceinfo-ն:

Ընդհանուր առմամբ, Կառավարությանը վստահություն հայտնելու դեմ է քվեարկել 364 պատգամավոր, կողմ՝ 194-ը: Ֆրանսիայի սահմանադրության համաձայն՝ այժմ վարչապետ Ֆրանսուա Բայրուն պետք է հրաժարականի դիմում ներկայացնի Էմանուել Մակրոնին:

Ավելի վաղ Բայրուն հայտարարել էր, որ Կառավարությունը պատրաստվում է դնել իր վստահության հարցը Ազգային ժողովում. որոշումը նա հիմնավորել էր տնտեսական ճգնաժամով, մասնավորապես՝ պետական ​​պարտքի շարունակական աճով:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026