16 Մար
2025
12.4° c ԵՐԵՎԱՆ
7.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՅԴ-ն չի մասնակցի Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին

ՀՅԴ-ն չի մասնակցի Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին

Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը չի մասնակցի Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին․ այս մասին ՀՅԴ Գյումրիի կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ՀՅԴ-ն ընտրական հանձնաժողովներում իր ներկայացուցիչների միջոցով վերահսկելու է ընտրությունների ընթացքը՝ արդար և թափանցիկ գործընթաց ապահովելու նպատակով:

«Մարտի 30-ին Գյումրիում կայանալիք ավագանու ընտրություններն անցկացվում են Հայաստանում շարունակվող քաղաքական ճգնաժամի և առկա մարտահրավերների պայմաններում։ Այս ընտրությունները կարևոր են ոչ միայն Գյումրիի կառավարման տեսանկյունից, այլև որպես պայքարի ևս մեկ հարթակ, իշխանության վերարտադրությունը կանխելու և ազգային շահերը պաշտպանելու համար։

Այս պայմաններում ՀՅԴ-ն ի սկզբանե կարևորել է  Գյումրիում  միասնական ընդդիմադիր ցանկով հանդես գալու անհրաժեշտությունը։ Նախընթաց շրջանում այս ձևաչափը կյանքի կոչել չհաջողվեց, ուստի Գյումրիի ՀՅԴ կոմիտեն նպատակահարմար չի համարում առաջիկա ավագանու ընտրություններին իր առանձին համամասնական ցանկի առաջադրումը»,-նշված է հայտարարության մեջ։

Ռազմագերիներ