10 Մար
2025
16.4° c ԵՐԵՎԱՆ
8.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քննարկվել է արցախցիների վերադարձի ապահովումը, Բաքվում ապօրինի պահվող հայ պատանդների ազատ արձակումը

Քննարկվել է արցախցիների վերադարձի ապահովումը, Բաքվում ապօրինի պահվող հայ պատանդների ազատ արձակումը

Արցախի ժողովրդիհիմնարար իրավունքների պաշտպանությանհանձնախումբը հավաքվել էր շաբաթ օրը Երևանում ամբողջ կազմով. այս մասին գրել է Վարդան Օսկանյանը։

«Հանդիպման ընթացքում հանձնաժողովը գնահատել է իր աշխատանքների առաջընթացը, վերլուծել ներքին, տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները և պլանավորելծրագրային հետագա քայլերը։ Բացի այդ, հանձնաժողովը հանդիպումներ է ունեցելԱրցախի Հանրապետության Ազգային ժողովինախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի և ԱԺ պատգամավորների հետ։

Օրակարգում՝ Արցախի բռնի տեղահանված ժողովրդի անվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձի ապահովումը, Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ պատանդների ազատ արձակումը, ինչպես նաև հայկական մշակութային ու կրոնական ժառանգության և ունեցվածքի պաշտպանությունը»,–գրել է նա։

Ռազմագերիներ