10 Մար
2025
14.2° c ԵՐԵՎԱՆ
5.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՅԴ Բյուրոյի անդամները Սամվել Շահրամանյանի հետ քննարկել են Արցախից բռնի տեղահանվածների խնդիրները

ՀՅԴ Բյուրոյի անդամները Սամվել Շահրամանյանի հետ քննարկել են Արցախից բռնի տեղահանվածների խնդիրները

ՀՅԴ նորընտիր Բյուրոյի անդամները՝ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի գլխավորությամբ, այցելել են ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչություն և հանդիպել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հետ․ հայտնում է ՀՅԴ–ն։

«Հանդիպմանը քննարկվել են բռնի տեղահանված Արցախի ժողովրդի հիմնախնդիրները, դրանց լուծման հնարավոր տարբերակները՝ հատկապես պատմական հայրենիք վերադարձի ուղղությամբ կատարվող քայլերը:

Կարևորվել է ՀՀ-ում արցախցիների արժանապատիվ ապրելու պայմանների ստեղծումը՝ թե իրավական և թե սոցիալ-հոգեբանական ոլորտներում:

Զրուցակիցներն ընդգծել են Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գոյության ու գործունեության կարևորությունը՝ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության և վերականգնման գործում»,–ասված է հայտարարության մեջ։

 

Ռազմագերիներ