04 Մար
2026
6° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուբեն Վարդանյանի փաստաբանը դիմել է Փաշինյանին և Միրզոյանին

Ռուբեն Վարդանյանի փաստաբանը դիմել է Փաշինյանին և Միրզոյանին

Ռուբեն Վարդանյանի ընտանիքի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը X-ի իր էջում անդրադարձել է ԱՄՆ ախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգութան հարցերով խորհրդական Մայքլ Ուոլթսի նախօրեի գրառմանը:

Փաստաբան Գենսերը իր առաջին գրառման մեջ նշել է.

«Նախագահ Թրամփի ԱԱ հարցերով խորհրդական Մայք Ուոլթսն ընդգծել է ոչ միայն Սպիտակ տան հանձնառությունը Կովկասում խաղաղության ու Խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում, այլև որ հայ քրիստոնյա քաղաքական բանտարկյալները պետք է ազատ արձակվեն, այդ թվում` իմ պաշտպանյալ Ռուբեն Վարդանյանը ևս պետք է ազատ արձակվի»,-նշել է փաստաբանը։

Իր հաջորդ գրառմամբ նա X-ում հատուկ հղմամբ նշել է Նիկոլ Փաշինյանին, ՀՀ ԱԳՆ-ին ու Արարատ Միրզոյանին։

«Հարգելի վարչապետ Նիկոլ Փաշինյան, ԱԳ նախարար Արարատ Միրզոյան, տեսեք նախագահ Դոնալդ Թրամփի ԱԱ հարցերով խորհրդական Մայք Ուոլթսի գրառումը, նա ընդգծում է ոչ միայն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը վերջնականացնելու անհրաժեշտության, բայց ՆԱԵՎ հայ քրիստոնյա բանտարկյալների ազատ արձակման մասին։ Ես հավատում եմ, որ Դուք լիովին համաձայն եք այս հարցով Թրամփի աշխատակազմի դիրքորոշմանը»։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ