20 Մար
2025
9.3° c ԵՐԵՎԱՆ
1.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանում խոսակցություններն ավելի շատ պատերազմի, քան խաղաղության մասին են․ Eurasianet

Ադրբեջանում խոսակցություններն ավելի շատ պատերազմի, քան խաղաղության մասին են․ Eurasianet

Ադրբեջանը հակասական ազդանշաններ է ուղարկում խաղաղության իր պատրաստակամության մասին՝ հայադրբեջանական պայմանագրի ստորագրման պատրաստ լինելու հայտարարությունից ի վեր, գրել է Eurasianetը։

Ինչպես ընդգծվել է, այն բանից հետո, երբ մարտի 13-ին երկու պետությունները հայտարարել են համաձայնագրի տեքստը վերջնական տեսքի բերելու մասին, Ադրբեջանում խոսակցություններն ավելի շատ պատերազմի, քան խաղաղության մասին են: Հայաստարարության նույն օրն ադրբեջանական լրատվականներից մեկը, որը սերտորեն համագործակցում է Ադրբեջանի կառավարության հետ, հրապարակել է մեկնաբանություն, որտեղ մեղադրել է Երևանին ռազմական հարձակման նախապատրաստման մեջ: Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը վերջին օրերին մի շարք հայտարարություններ է տարածել՝ մեղադրելով Հայաստանին սահմանամերձ շրջաններում կրակահերթերի կազմակերպման մեջ։ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է զինված գործողությունների մասին բոլոր հաղորդագրություններն՝ Ադրբեջանին մեղադրելով ապատեղեկատվություն տարածելու մեջ։ Մինչդեռ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ պնդելով, որ ՀՀն հավատարիմ է «խաղաղության օրակարգին», և կոչ է արել Բաքվին «խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ամսաթվի և վայրի շուրջ»։

Բաքուն կրկնել է, որ Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոփոխվի, իսկ երկրի ԱԳՆի հաղորդագրության մեջ նշվել է նաև, որ «Ադրբեջանն անբավարար է համարում Ադրբեջանի և Նախիջևանի էքսկլավի միջև ցամաքային կապի վերաբերյալ Հայաստանի առաջարկը»՝ ենթադրելով, որ թեև պայմանագրի տեքստը կարող է ավարտված լինել, այլ խոչընդոտներ դեռևս կանգնած են իրական խաղաղության ճանապարհին։ Մինչ պետական լրատվամիջոցները լի են ռազմատենչությամբ, Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևը որդեգրել է ավելի մեղմ մոտեցում կոշտ բանակցային գծում: Խաղաղության պայմանագրի հայտարարությունից մեկ օր առաջ տված հեռուստատեսային հարցազրույցում Ալիևը Հարավային Կովկասում իրավիճակը բնութագրել է որպես «համեմատաբար հանգիստ ժամանակաշրջանում»։

Ռազմագերիներ