31 Մար
2025
11.2° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զելենսկին ասել է, թե ինչ քայլերի կդիմի Ուկրաինան, եթե Ռուսաստանի հետ համաձայնությունները ձախողվեն

Զելենսկին ասել է, թե ինչ քայլերի կդիմի Ուկրաինան, եթե Ռուսաստանի հետ համաձայնությունները ձախողվեն

Եթե ​​Ռուսաստանի հետ զինադադարը ձախողվի, Կիևը կպահանջի ԱՄՆ-ից նոր ռազմական օգնություն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն, այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

«Ուկրաինական իշխանությունները կդիմեն Սպիտակ տանը՝ Մոսկվայի կողմից պայմանավորվածությունների խափանման դեպքում նոր սպառազինություն ստանալու համար։ Սպառազինությունից բացի, Կիևը կպահանջի նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ»,- ասել է Զելենսկին։

Ավելի վաղ ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան հայտարարել էր, որ Ուկրաինայի իշխանությունները աջակցում են հրադադարի ամբողջական գաղափարին։ Նա ընդգծել էր, որ դրա համար անհրաժեշտ է ստանալ նաև Ռուսաստանի համաձայնությունը։

Ռազմագերիներ