
Միացյալ Նահանգները պետք է ուժեղացնի ճնշումը՝ Ադրբեջանին ստիպելու ազատ արձակել հայ պատանդներին․ Middle East Forum
2025 թվականի մարտի 3-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 58- րդ նստաշրջանում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը կոչ է արել անհապաղ ազատ արձակել «Ադրբեջանում կամայականորեն ձերբակալված բոլոր անձանց, այդ թվում՝ էթնիկ հայերին»:
Թյուրքը հավաստիացրել է․ «Մենք պատրաստ ենք աջակցելու»։ Ինչպես նկատել է Middle East Forum-ը, դա արտահայտություն է առանց համատեքստի, իմաստի կամ պլանի:
Amnesty International- ի հայտարարությունը ևս դատարկ է: Այն աջակցություն է հայտնել 2025 թվականի հունվարին հայ պատանդներին, բայց կորցրել է իր ուժը, որը կարող էր ունենալ, եթե հայտարարությունը հրապարակվեր 2023 թվականի սեպտեմբերին, երբ ադրբեջանական ուժերը պատանդ վերցրեցին Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին, այդ թվում՝ միլիարդատեր, բարերար և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ «Լավ է ուշ, քան երբեք, բայց Amnesty-ն իրական ուժ չունի: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն նույնպես անարդյունավետ է եղել՝ հրաժարվելով Ադրբեջանի բանտերում պահվող պատանդներին օգնելու իր մանդատի կատարումից», – գրել է Middle East Forum-ը։
Ինչպես նշվել է, իրավապաշտպան կազմակերպությունները, ինչպիսիք են Amnesty International-ը, Կարմիր Խաչը և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը, կարող են ավելին անել՝ հայերի դեմ իրականացված վայրագությունների վրա անհապաղ ուշադրություն հրավիրելու համար, սակայն նրանք չունեն իրական գործիքներ։ Սակայն Միացյալ Նահանգները կարող է ուժեղացնի ճնշումը՝ Ադրբեջանին ստիպելու ազատ արձակել հայ պատանդներին։
ԱՄՆ-ն իր տրամադրության տակ ունի մի քանի գործիքներ՝ Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևին ստիպելու դադարեցնել իր պատանդառությունը և ցուցադրական դատավարությունները։
Նախ՝ ԱՄՆ արտահանման-ներմուծման բանկը ( EXIM ) 2025 թվականի փետրվարից վերանայում է 100 միլիոն դոլարի երկարաժամկետ վարկի հայտը՝ ֆինանսավորելու Boeing բեռնատար ինքնաթիռների վաճառքը ադրբեջանական Silk Way Airlines-ին։ Հաստատման ձգձգումները պայմանավորված են Ադրբեջան զենքի անօրինական հոսքը հեշտացնելու մտահոգությամբ, որը սպառնում է Հայաստանի անվտանգությանն ու ինքնիշխանությանը։
Ինչպես նշվել է Պետքարտուղարությունը չպետք է նոր դեսպան ուղարկի Բաքու։ Ընդգծվել է նաև, որ ԱՄՆ կառավարության արտաքին օգնությունն Ադրբեջանին նվազել է 2023 թվականից ի վեր: Սակայն, մինչ Ալիևի կառավարությունը հուսով է, որ Թրամփը կկարգավորի հարաբերությունները և կվերականգնի ֆինանսավորումը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ որպես սենատոր, հայտարարել է, որ նա չի կարեկցի Ադրբեջանի դիրքորոշմանը Բաքվում լուրջ բարեփոխումների բացակայության դեպքում:
Ռուբիոն նախկինում պատրաստակամություն էր հայտնել պատժել մարդու իրավունքները ոտնահարողներին, այդ թվում՝ Ադրբեջանին։