21 Հուլ
2025
27.3° c ԵՐԵՎԱՆ
21.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սիրիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Սիրիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի ԱԳ նախարար Ասադ Հասան ալՇեյբանիի հետ․ հայտնում է SANA գործակալությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերն ընդգծել են Սիրիայի կառավարությանն աջակցելու կարևորությունը էներգետիկ ոլորտում կայունության և վերակառուցման, ինչպես նաև քաղաքական և տնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնման գործում։

Բացի այդ, նշվել է պաշտոնական կառույցների միջև կապի ուղիների ակտիվացման և տարբեր մակարդակներով փոխայցելությունների խրախուսման կարևորությունը։

Ռազմագերիներ