15 Սեպ
2026
22° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփն աշխատանքից ազատել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարին   

Թրամփն աշխատանքից ազատել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարին  

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքից ազատել է ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմին․ գրում է Reuters գործակալությունը։

Որոշումը կայացվել է ամիսներ տևած հակասություններից հետո, այդ թվում՝ Մինեապոլիսում դաշնային սպաների կողմից ԱՄՆ 2 քաղաքացու սպանությունն ու 220 միլիոն դոլարի գովազդային պայմանագրի վերաբերյալ հաղորդագրությունները։

 Նշվում է, որ մինչև ամսվա վերջ Թրամփն Օկլահոմայից սենատոր Մարկվեյն Մալինին կնշանակի ներքին անվտանգության նախարարի պաշտոնում։ Նշանակումը պետք է հաստատի ԱՄՆ Սենատը։

Նոեմը հայտնի էր սոցցանցերում ներգաղթյալների մասին իր կոշտ գրառումներով, ինչը նրան դարձրել էր Թրամփի կաբինետի ամենաակնառու անդամներից մեկը։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ