05 Հոկ
2026
20° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրու վնասման գործով առաջին դատական նիստը նշանակված է նոյեմբերի 12-ին․ Sputnik Արմենիա

Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրու վնասման գործով առաջին դատական նիստը նշանակված է նոյեմբերի 12-ին․ Sputnik Արմենիա

Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրու վնասման գործով առաջին դատական նիստը, որով անցնում է ՀՀ քաղաքացի Ի. Ա. – ն, նշանակված է նոյեմբերի 12-ին. գրում է Sputnik Արմենիա-ն։

Փաստաբան Թեոնա Փերաձեն Sputnik Արմենիա-ին տված հարցազրույցում հստակեցրել է, որ իր պաշտպանյալը ներկայումս գտնվում է նախնական կալանքի տակ, իսկ հետաքննությունը դեռ շարունակվում է: Փաստաբանն ընտանիքից ակնկալում է անհրաժեշտ բժշկական փաստաթղթեր։

«Հույս ունեմ, որ մինչև առաջին նիստը կհասցնենք փորձաքննություն նշանակել նրա առողջական վիճակի վերաբերյալ»,- ասել է փաստաբանը:

Ռազմագերիներ   Ռազմագերիներ