05 Հոկ
2026
12° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանն ամեն ինչից վեր է դասում սեփական քաղաքական գոյատևումը՝ «քավության նոխազ» դարձնելով արցախցիներին և իր քննադատներին․ Foreign Policy

Փաշինյանն ամեն ինչից վեր է դասում սեփական քաղաքական գոյատևումը՝ «քավության նոխազ» դարձնելով արցախցիներին և իր քննադատներին․ Foreign Policy

Արցախի կորուստը Հայաստանում շատերի համար դեռևս ցավոտ և չսպիացող վերք է։ Սակայն Փաշինյանի կառավարությունը քայլեր է ձեռնարկել՝ ընդունելու պարտությունը և շարժվելու դեպի Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքումը։ Մյուսների համար, սակայն, այդ թվում՝ վարչապետի քննադատների և բազմաթիվ փախստականների, Արցախից՝ երկրի տասնամյակների ազգային պայքարի առանցքային տարրից, հրաժարվելը դավաճանություն է․ գրում է Foreign Policy-ն։

Այս լարված իրավիճակում Արցախից տեղահանվածները դարձել են առցանց ատելության խոսքի և իշխանությունների կողմից իրականացվող ճնշումների թիրախ։

Հետազոտողները պարզել են, որ արցախցիների մասին «երախտամոռ» և «դասալիք» որակումները համակարգված կերպով տարածվել են Փաշինյանի կառավարությանը հավատարիմ գործիչների կողմից։

Այս ամառ նախընտրական քարոզարշավի ընթացքում Փաշինյանը ներքաշվել է Ղարաբաղի հարցի շուրջ ծավալված մի քանի սուր բախումների մեջ։ 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմում Հայաստանի կրած պարտությունը հանգեցրեց բողոքի ակցիաների և անկարգությունների անկայուն շրջանի, այդ թվում՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Հետադարձ հայացքով՝ այն նաև խթան եղավ Երևանի ժողովրդավարական հետընթացի համար։ Երբ նրա կուսակցությունն անսպասելիորեն ջախջախիչ հաղթանակ տարավ 2021 թվականի ընտրություններում, Փաշինյանը սկսեց ամեն ինչից վեր դասել սեփական քաղաքական գոյատևումը։

Հատկապես այս ամառվա նախընտրական քարոզարշավն աչքի ընկավ Փաշինյանի քննադատների ձերբակալությունների շարքով։ Փաշինյանն ինքն էլ ավելի հաճախ է դիմում իր քննադատներին սպառնալու և վիրավորելու գործելակերպին, իսկ Ղարաբաղից տեղահանվածներն այն խմբերից են, որոնց նա փորձում է դարձնել «քավության նոխազ»։

Վարչապետի քննադատները նրա «իրական Հայաստան» հայեցակարգը ներկայացնում են որպես Բաքվին ուղղված միակողմանի զիջում, որը թելադրված է Ադրբեջանի պահանջով՝ փոխել Հայաստանի սահմանադրությունը և բացառել Ղարաբաղի վերաբերյալ տարածքային հիշատակումները՝ որպես բանակցությունների նախապայման։

Հունիսյան ընտրությունները՝ առաջինը ղարաբաղյան դեպքերից հետո Հայաստանի իրականության մեջ, քաղաքական վերլուծաբանների կողմից դիտարկվում էին որպես Բաքվի հետ հնարավոր խաղաղության պայմանագրի շուրջ հանրաքվե։ Սակայն հունիսին ընտրողների և քաղաքագետների հետ ունեցած զրույցների հիման վրա կարելի է ասել, որ շատ հայեր Փաշինյանին այլընտրանք գրեթե չէին տեսնում և ավելի շատ առաջնորդվում էին ռուսամետ կուսակցությունների դեմ տրամադրվածությամբ, քան Լեռնային Ղարաբաղի հարցով։

Ինչ վերաբերում է բուն արցախցիներին, ապա նրանց՝ վերադարձի իրավունքի իրացման հույսը քիչ է։ Շատերը հայտնվել են անորոշության և վախի միջև։ Արցախի պաշտոնյաների տվյալներով՝ մեծ մասն ապրում է աղքատության մեջ, իսկ 70 տոկոսը բախվում է գործազրկության խնդրին։ Փախստականի կարգավիճակի պատճառով նրանց մեծ մասը հունիսյան ընտրություններին քվեարկելու իրավունք չուներ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ