
Coffee house-ը 125 մլն դրամ է վճարել պետությանը, բայց դեռ պարտք է
Coffee house ընկերությունը, որի երևանյան մասնաճյուղեր արդեն 2 օր է փակ են, 450 մլն դրամ հարկեր, տուրքեր և այլ վճարներ չի վճարել պետությանը:
«Առանձնապես խոշոր չափերով 450 մլն ՀՀ դրամ հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում տեղի է ունեցել 125 մլն ՀՀ դրամի վերականգնում»,-ABC media-ի հետ զրույցում ասել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:
Նշված գործով 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը: