24 Ապր
2025
21.3° c ԵՐԵՎԱՆ
16.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միջադեպ Թեհրանում․ Իրանում ՀՀ դեսպանատան աշխատակիցներին թույլ չեն տվել մոտենալ Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձանին

Միջադեպ Թեհրանում․ Իրանում ՀՀ դեսպանատան աշխատակիցներին թույլ չեն տվել մոտենալ Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձանին

Թեհրանի Հայոց թեմի Ս.Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված Ոգեկոչման միջոցառման ընթացքում միջադեպ է տեղի ունեցել։

ABC media-ի տեղեկություններով՝ ծաղկեմատույցի արարողության ընթացքում ոգեկոչման միջոցառման մի քանի մասնակիցներ, որոնք միաժամանակ ՀՀ քաղաքացի են, «Ուրացումը հանցագործություն է» վանկարկումներով ԻԻՀում ՀՀ դեսպանության աշխատակազմին թույլ չեն տվել մոտենալ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին։

Նրանք հայտարարել են, որ ժխտողականության և ուրացման քաղաքականությամբ առաջնորդվող պաշտոնական Երևանի իշխանությունը պարտավոր է վերջ տալ թրքահաճո իշխանության ռազմավարությանը, որով փորձում են պառակտել Սփյուռքը և միջամտել Ցեղասպանության տարելիցի ոգեկոչման արարողություններին։

Ռազմագերիներ