
Միջադեպ Թեհրանում․ Իրանում ՀՀ դեսպանատան աշխատակիցներին թույլ չեն տվել մոտենալ Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձանին
Թեհրանի Հայոց թեմի Ս.Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված Ոգեկոչման միջոցառման ընթացքում միջադեպ է տեղի ունեցել։
ABC media-ի տեղեկություններով՝ ծաղկեմատույցի արարողության ընթացքում ոգեկոչման միջոցառման մի քանի մասնակիցներ, որոնք միաժամանակ ՀՀ քաղաքացի են, «Ուրացումը հանցագործություն է» վանկարկումներով ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության աշխատակազմին թույլ չեն տվել մոտենալ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին։
Նրանք հայտարարել են, որ ժխտողականության և ուրացման քաղաքականությամբ առաջնորդվող պաշտոնական Երևանի իշխանությունը պարտավոր է վերջ տալ թրքահաճո իշխանության ռազմավարությանը, որով փորձում են պառակտել Սփյուռքը և միջամտել Ցեղասպանության տարելիցի ոգեկոչման արարողություններին։


