29 Ապր
2025
14° c ԵՐԵՎԱՆ
1.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եթե կառավարությունը խոստումները չկատարի, արցախցիները մեկի փոխարեն 100 վրան կտեղադրեն. Մարգարյան

Եթե կառավարությունը խոստումները չկատարի, արցախցիները մեկի փոխարեն 100 վրան կտեղադրեն. Մարգարյան

Մեր խորհրդի գլխավոր նպատակը Արցախ հավաքական վերադարձն է, իսկ այդ վերադարձը ապահովելու համար պետք է արցախցիները մնան Հայաստանում։ Մենք սա առաջնային համարելով ենք սոցիալական հարցը փորձում կարգավորել առաջնային. այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Ապրես Մարգարյանը։

«Մենք առաջնային լուծում ենք սոցիալական խնդիրը, որովհետև բազմիցս ասել ենք, որ կառավարության այս ծրագիրը արտագաղթի ծրագիր է, և հիմա հայկական Արցախ ունենալու համար առաջնային պետք է, որ արցախցին ապրի Հայաստանում։ Երկրորդ. մենք պետք է ունենանք ուժեղ Հայաստան թե՛ տնտեսապես, թե՛ ռազմական առումով։ Առաջին օրվանից նշում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը այն մեծ պոտենցիալը և մեծ ռեսուրսը, որ ունի արցախցին, ուղղակի չի գործածում, և մեր պայքարը նաև հենց այդ շրջանակում է։ Մենք հենց կառավարության բանակցությունների ժամանակ էլ եք նշել, որ մենք պատրաստ ենք կառուցողական քննարկումների, որպեսզի մեր բարձրացրած հարցերը լուծվի»,- ասել է Մարգարյանը։

Ասուլիսին նշել են՝ վրանը ապամոնտաժում են՝ կառուցողական քննակումներ և բանակցություններ անցկացնելու համար։ Խորհրդի անդամներից Մարգարյանը նշել է` եթե Կառավարությունը խոստումները չկատարի, մեկ վրանի փոխարեն կունենան 100 վրան ոչ միայն Ազատության հրապարակում, այլև Հայաստանի Հանրապետության տարբեր կետերում։

Ռազմագերիներ