
Չորս երկրի առաջնորդ Ուկրաինայում է
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը ժամանել են Ուկրաինա։
DPA գործակալության փոխանցմամբ՝ երկրների ղեկավարները ժամանել են Ուկրաինայի մայրաքաղաք՝ Վլադիմիր Զելենսկիի հետ բանակցությունների համար։
Ֆրանսիայի նախագահը իր X սոցիալական ցանցի էջում հրապարակել է Մերցի, Սթարմերի և Տուսկի հետ համատեղ լուսանկար՝ ազգային դրոշների ֆոնին։
Մեկ օր առաջ Մակրոնը հայտարարել էր Ուկրաինայում ամուր և երկարատև խաղաղություն կառուցելու իր ցանկության մասին։