15 Մայ
2025
15.2° c ԵՐԵՎԱՆ
8.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թեհրանը կհրաժարվի բարձր հարստացված ուրանից՝ ԱՄՆ-ի կողմից տնտեսական պատժամիջոցների վերացման դիմաց․ իրանցի պաշտոնյա

Թեհրանը կհրաժարվի բարձր հարստացված ուրանից՝ ԱՄՆ-ի կողմից տնտեսական պատժամիջոցների վերացման դիմաց․ իրանցի պաշտոնյա

Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագիր կնքել նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ տնտեսական պատժամիջոցների վերացման դիմաց․ այս մասին NBCNews-ին տված հարցազրույցում նշել է Իրանի գերագույն առաջնորդի գլխավոր խորհրդական Ալի Շամխանին։

Ինչպես նշվել է, պաշտոնյան հայտնել է, որ Իրանը կպարտավորվի երբեք չստեղծել միջուկային զենք, ազատվել զենքեր ստեղծելու համար օգտագործվող բարձր հարստացված ուրանի իր պաշարներից և համաձայնել ուրանը հարստացնել միայն քաղաքացիական օգտագործման համար անհրաժեշտ ցածր մակարդակներով։ NBC News-ը նկատել է, որ սա Իրանի՝ ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու պատրաստակամության վերաբերյալ մինչ այժմ արված ամենաակնհայտ հրապարակային հայտարարություններն են։

Միևնույն ժամանակ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Քաթարում իր պաշտոնական այցի պատվին կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ հայտարարել է, որ Իրանը կարող է ընտրել իր միջուկային ծրագրի հետ կապված գործողությունների կա՛մ բարեկամական, կա՛մ ոչ բարեկամական ընթացք, և ամերիկացի պաշտոնյաները հույս ունեն, որ Թեհրանը կընտրի առաջինը։

«Անբարյացակամ ուղին բռնի ուղին է, և ես դա չեմ ցանկանում։ Նրանք պետք է շարժվեն։ Նրանք պետք է այդ որոշումը կայացնեն։ Դա նրանց որոշումն է», – նշել է Թրամփը։

Ռազմագերիներ