20 Մայ
2025
19.3° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել

Քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել

Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ. ABC media-ին մանրամասներ է հայտնել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

«Ի պատասխան հայտնում ենք, որ քաղաքապետարանում ապացուցողական և այլ վարութային գործողություններն իրականացվում են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ։ Այլ մանրամասներ դեռևս չենք հայտնում նախաքննության շահերից ելնելով»,- ասել է Օհանջանյանը։

Ռազմագերիներ