23 Մայ
2025
27.2° c ԵՐԵՎԱՆ
17.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրան-ԱՄՆ բանակցությունների հինգերորդ փուլը կկայանա Հռոմում

Իրան-ԱՄՆ բանակցությունների հինգերորդ փուլը կկայանա Հռոմում

Իրանի և Միացյալ Նահանգների միջև Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները կարգավորելու շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա մայիսի 23-ին՝ Հռոմում։

«Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրառման մեջ հայտնել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր Ալբուսայիդին, որը երկխոսության միջնորդի դերում է հանդես գալիս։

«Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա Հռոմում՝ մայիսի 23-ին», – գրել է օմանցի պաշտոնյան։

Միացյալ Նահանգները և Իրանը Օմանի միջնորդությամբ անցկացրել են բանակցությունների չորս փուլ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները լուծելու նպատակով։ Դրանցից առաջինը տեղի է ունեցել ապրիլի 12-ին՝ Օմանի մայրաքաղաք Մասկատում, երկրորդն՝ ապրիլի 19-ին Հռոմում, երրորդը և չորրորդն՝ ապրիլի 26-ին և մայիսի 11-ին՝ կրկին Օմանի մայրաքաղաքում։

Խորհրդակցություններին Իրանի պատվիրակությունը գլխավորել է արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը։

Ռազմագերիներ